Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրեր առաջ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:

 

Վարչապետը նախ կառավարության անունից ցավակցեց ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածների, զոհերի հարազատներին:

 

«Միաժամանակ ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել գազային լիցքավորման բալոնների, տեխզննման գործընթացների և դրանցում անվտանգության աղբյուրների խնդիրների վրա:

 

Հանձնարարում եմ պատկան մարմիններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ»,- ասաց վարչապետը: