ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկոյան եղել է Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարի դեպքի վայրում, որը տեղի էր ունեցել նույն օրը՝ նոյեմբերի 10-ին:

 

Այս մասին նոյեմբերի 11-ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նախարարությունը նման հայտարարություն է տարածել' ի պատասխան որոշ լրատվամիջոցների, որոնք նշում են, թե ՀՀ կառավարության անդամներից ոչ ոք չի եղել երեկ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարի դեպքի վայրում: