Արդեն 1 ժամից ավելի է՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչները Էջմիածնի հրշեջ-փրկարարների և Երևանից ժամանած ջրասուզակների հետ Բաղրամյանի «կանալում» որոնողական աշխատանքներ են կատարում՝ հայտնաբերելու համար Բաղրամյան գյուղի բնակիչ, 12-ամյա տղային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխան ընկել է ջրանցքը և չի կարողացել դուրս գալ ջրից: Բաղրամյան գյուղի ջրանցքից որոնողական աշխատանքները շարունակվում են և հասել են Նորակերտ գյուղի տարածք, սակայն երեխային հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները դեռևս դրական արդյունքներ չեն տվել:
Մանրամասները՝ այստեղ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի