Այսօր՝ ժամը 12.34-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1931 թ. ծնված Վ. Մ.-ի դին: