Օգոստոսի 19-ին' ժամը 16:35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, և փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃՈ, «1-02», «1-03» ծառայությունների հերթապահները:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 97TM999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, իսկ ուղևոր' Հ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին:

Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հ. Հ.-ինը' միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: