Երևանում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 DA 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արցախի փողոցում`ավելի հայտնի որպես «Տեցի կռուգի», դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվել շինության պարսպին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: