Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, ապրիլի 2-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի 55 NN 335 և «BMW» մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:
Տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:
Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: