«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից փորձեցինք հավելյալ տեղեկություններ ճշտել:

Սակայն Սաղաթելյանն ասաց, թե Ս. Սարգսյանի բոլոր այցերի վերաբերյալ նախագահականի տեղեկատվության վարչությունը ժամանակին եւ պատշաճ տեղեկություններ հրապարակում է. «Խնդրում եմ՝ հետեւե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնելու օգոստոսի 15-17-ին: Սակայն քանի որ այդ օրերին Վ. Պուտինը մեկնել էր Ադրբեջան, ՌԴ նախագահի հետ հանդիպումը հետաձգվել էր:

Հոդվածն ամբողջությամբ' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: