Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:
Մոսկվայում Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: