Այսօր թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովը, որն ընդգրկում է Կապանի և Գորիսի տարածաշրջանները, իր արտահերթ նիստում ԱԺ պատգամավորության թեկնածու Պավլիկ Սարգսյանին 48 ժամ է տվել՝ փաստաթղթային անճշտությունները վերացնելու համար: Պավլիկ Սարգսյանը չի մուծել պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ մեկ միլիոն դրամ ընտրագրավը, հետևաբար ընտրագրավի մուծման անդորրագիրը չներկայացնելու դեպքում նրա թեկնածության գրանցումը կմերժվի: Իր ներկայացուցչի միջոցով հանձնաժողովին հղած գրության մեջ պատգամավորության թեկնածուն գրավի մուծման պահանջը համարել է հակասահմանադրական:
Հիշեցնենք, որ Պավլիկ Սարգսյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել էր 2013թ. նախագահական ընտրություններում, սակայն նրա գրանցումը մերժվեց նույն՝ ընտրագրավը չմուծելու պատճառաբանությամբ:
Mediamall.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավորության թեկնածուի հետ, սակայն առայժմ մեզ չհաջողվեց: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: