Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավար չունի: Եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ ձգվեց, եւ պատրաստ են ամիսներ սպասել, մինչեւ ցանկալի թեկնածուն տարիքն առնի: Իսկ ցանկալի թեկնածուն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչեւ հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը: Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյակ է ձեւանում նաեւ նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ: «Դա քաղաքապետի որոշելու հարցն է, դե, երբ նպատակահարմար կգտնի՝ կնշանակի»,- ասաց Օհանյանը: Հարցին, թե ինչու է այսքան ձգձգվում նշանակումը, կատակեց. «Բա հե՞շտ է ինձնից հետո նշանակել»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում: