«Անկախությունը ինձ համար հպարտություն է, – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը,- անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ հայ ազգին, մաղթում եմ խաղաղություն, որպեսզի սահմաններում մեր զինվորներն անփորձանք ծառայեն: Անկախությունը ձեռք ենք բերել մեր զինվորների, մեր զոհերի արյան գնով, և վստահ եմ, պահպանելու ենք»:

 

Արտակ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ երկրում առկա խնդիրներին, այնուամենայնիվ, անդրադառնալով արտագաղթի խնդրին և հարցին, թե ինչ է արվում համայնքում, որպեսզի մեր հայրենակիցները չարտագաղթեն, երիտասարդ համայնքապետն ասաց. ««Տենդեսը» մեր համայնքում այնքան էլ մեծ չէ, եթե գնում են էլ՝ գալիս են»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: