Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն, անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է ստվերայնությունը Հայաստանում, ասաց. «Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունկցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սամվել Ալեքսանյանին և Սաշիկ Սարգսյանին որքանո՞վ է հնարավոր եղել հարկային դաշտ բերել, վերջինս էլ նշեց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել և նրանցից գանձվել է 250 միլիոն դրամ. «Որ ասեք Ալեքսանդր Սարգսյանը ի՞նչ բիզնեսներ ունի ես կասեմ, չունի որևէ բիզնես»,- նշեց Խաչատրյանը: 

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.