Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներին, ինչպես նաև Սևանի ջրասուզակներին, հաջողվեց հայտնաբերել այսօր առավոտյան ինքնասպանություն գործած 23-ամյա Գ.Հ-ի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է Արա գյուղի այգեգործական ընկերության տարածքում գտնվող 1000 խորանարդ մետր ջրի խողովակի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խողովակը ծառայում է ոռոգման համար: Հրշեջ-փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը, իսկ ոստիկանների աշխատանքները՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը: Որոնողական աշխատանքները տեղի է ունեցել մոտ 7 կմ:
Մանրամասն կարդալ այստեղ: