168.am-ի օգոստոսի 16-ի համարում տպագրվել է «Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի փոսն ու չինովնիկների «ջայլամի քաղաքականությունը»» հոդվածը, ուր ներկայացվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ողբերգական ելքով տեղի ունեցած ավտովթարի մանրամասները: Վիշտ և ցավ ապրելով ավտովթարին զոհ գնացած 20-ամյա աղջնակի համար և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին, միաժամանակ ներկայացնում ենք նաև մեր պարզաբանումները դեպքի պատճառների վերաբերյալ՝ հասարակությանը լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու նպատակով, քանի որ հոդվածում անուղղակի մեղադրանք կար նաև ճանապարհաշինարարների հասցեին: Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի 33.8 կմ հատվածում 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից իրականցվել են շուրջ 3000 քառ. մետր ճանապարհային ծածկի փոսային նորոգման աշխատանքներ, այդ թվում նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են պարբերաբար և ամեն տարի, համարյա նույն ծավալով: Իսկ կապիտալ նորոգումներ վերջին անգամ այդ ճանապարհահատվածում իրականացվել են դեռևս 1999 թվականին: Երբ հունիս ամսին մեր ճանապարհաշինարարներն ավարտեցին փոսային նորոգումները ողջ հատվածով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կիլոմետրում ընդհանրապես փոսեր չեն եղել: Հունիսի վերջին նկատվել է ջրի հոսք տվյալ հատվածում, ինչը կարող էր լինել ջրի խողովակի վթարի հետևանք: Հունիսի 29-ին, նկատելով ջրի հոսքը, որը վնասում էր ճանապարհի ծածկույթը, սկսել ենք հետաքրքվել, թե ինչ ջրագիծ է անցնում այդ հատվածում: Մեր հարցմանն ի պատասխան՝ Լոռի Ջրմուղկոյուղուց, Լոռու մարզապետարանից և ճանապարհային ոստիկանությունից պատասխանել են, որ տեղյակ չեն, թե ինչ խողովակաշար է և ում է պատկանում: Մեզ համար մինչ օրս անհայտ անձինք, առանց համապատասխան թույլտվության, քանդել են ջրի հոսքի հատվածը և ասֆալտապատ ծածկույթը (ենթադրում ենք օգոստոսի 1-ին կամ 2-ին՝ խողովակաշարի սեփականատերը), վերացրել ջրի հոսքը և հետլիցք կատարել նույն ջրհագեցած գրունտով, ինչն անթույլատրելի է նման պարագայում: Դրա հետևանքով, կարճ ժամանակ հետո առաջացել է մեծ փոս՝ 5մ երկարությամբ և 2 մ լայնությամբ: Հայտնաբերելով կատարվածը և ելնելով իրավիճակից, մեր կողմից պարբերաբար կոպիճ է ավելացվել առաջացած փոսի վրա, քանի որ ջրհագեցած հետլիցք գրունտը շարունակում էր «նստել»: Իհարկե, վթարի իրական պատճառը վեր կհանեն համապատասխան մարմինների կողմից իրականացվող փարձաքննության արդյունքները, սակայն պնդել, որ ճանապարհաշինարարները վարել են «ջայլամի քաղաքականություն», կարծում ենք՝ արդարացի չէ: Ճանապարհաշինարարները երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, սակայն այս պարագայում դեպքին նախորդող իրականությունն այլ է, որի մասին էլ տեղեկացնում ենք հանրությանը: Մեր տեղեկություններով, վթարի պատճառ հանդիսացել է անթույլատրելի տեղում մեծ արագությամբ իրականացված վազանցը՝ առջևում գնացող մարդատար մեքենայի հետ բախումից խուսափելու նպատակով: «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արայիկ Վարդանյան
«Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը պարզաբանում է. Անհայտ անձինք քանդել են ջրի հոսքի հատվածը և ասֆալտապատ ծածկույթը
15:00 - 22.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
30/03/22 17:58
Գերմանիայում անհայտ անձինք ուկրաինական հսկայական դրոշներով ծածկել են խորհրդային երկու տանկ
12/11/20 21:02
Անհայտ անձինք փորձել են ծեծի ենթարկել Սոս Ջանիբեկյանին
24/10/20 12:35
Արձանագրվել է 37 քաղաքացիական զոհ, 118 վիրավոր, կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
15/10/20 23:42
Անհայտ անձինք պղծել են Հոլոքոստի զոհերի հուշարձանը
03/10/20 13:42
Ովքեր են «Մուրացան» հիվանդանոցի մոտ հայտնաբերված կասկածելի անձինք. ԱԱԾ-ն պարզաբանում է
06/02/20 10:40
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք դաժանորեն հայի են ծեծել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան