168.am - «Պուտինի' Բաքու կատարած այցի մասին քննարկումներն ավելի շատ վերաբերում են հայկական մամուլին և հայ վերլուծաբաններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' խոսելով ՌԴ նախագահի ադրբեջանական այցի և Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման մասին: Ըստ քաղաքագետի' այցն աշխատանքային է եղել և հիմնականում վերաբերել է Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական և էներգետիկ համագործակցությանը: «Սա այցի առաջին նպատակն էր, իսկ երկրորդը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումն էր, քանի որ դրանք բավական խաթարվել էին Գաբալայի ռադիոտեղակայման կայանի հետ կապված պատմության և Ալիևի' Աշխաբադ չմեկնելու և դրանից առաջացած սկանդալի պատճառով»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Քաղաքագետն ավելացրեց, որ իր այցով Ռուսաստանի նախագահը նաև աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի գործող նախագահ Ալիևին' առաջիկա նախագահական ընտրություններում: Ա. Իսկանդարյանը համաձայնեց, որ, անկախ Պուտինի աջակցությունից, Ալիևն ամեն դեպքում կարող է ինքնուրույն վերընտրվել նախագահի պաշտոնում, սակայն, այնուամենայնիվ, կան որոշ նրբություններ, որոնցում ՌԴ նախագահը կարող է օգնել Ալիևին, օրինակ' ադրբեջանական ընդդիմության հետ Ալիևի պայքարում: Նրա խոսքերով' Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ռուստամ Իբրահիմբեկովը, ով ցանկանում էր առաջադրվել նախագահական ընտրություններում, սակայն խնդիրներ ունի իր թեկնածության գրանցման հետ' միաժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիություն ունենալու պատճառով, կարող է շատ արագ ստանալ տեղեկանք, որ դադարում է լինել ՌԴ քաղաքացի, և նաև այդ գործընթացը կարող է շատ դանդաղ տևել: «Իսկ դրանից կախված է, թե արդյոք (Ալիևը) ստիպված կլինի շատ մարդկանց ծեծել ընտրությունների ժամանակ, թե ոչ»,- նշեց Իսկանդարյանը: Այսպիսով, Ա. Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ Ի. Ալիևը կվերընտրվի 3-րդ անգամ, միայն թե դժվարացավ նշել, թե քանի տոկոս ձայն կստանա. «կաշխատի՞ սովորական ադրբեջանական ռեֆլեքսը, որ Ալիևը ստանա 120 տոկոս, թե՞ նա ավելի քիչ ձայն կհավաքի»: Լրագրողներից մեկի խնդրանքով' Ա. Իսկանդարյանը մեկնաբանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նշել էր, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր ընտրություներում: Ըստ քաղաքագետի' Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր ուղղությունների համար էր հաշվարկված: «Դժվար թե Ալիևի համար հաճելի լիներ, որ իրեն աջակցում է այնպիսի ոխերիմ թշնամի, ինչպես Սերժ Սարգսյանն է: Սրանով նաև միջազգային հանրությանն ուղարկվեց ազդանշան, որ Ադրբեջանում մեզ պետք է կայունություն, և Ադրբեջանում գործող իրավիճակը միանգամայն ձեռնտու է Հայաստանի համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Առաջարկում ենք նաև
07/12/20 22:54
«Ես Ալիևին 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից». հրապարակվել է Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը
26/12/17 16:19
Թե ինչու էր Սերժ Սարգսյանն այցելել Վրաստան
22/11/17 09:24
«Հրապարակ». Ապրիլյան ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում
15/09/15 14:15
Թե ինչու Սերժ Սարգսյանն ԱԺ-ում չի ներկայացնում սահմանադրական փոփոխությունների նախագիծը (տեսանյութ)
14/08/13 15:54
Սերժ Սարգսյանն ընդունել է Ալեքսանդր Ֆոմինին
12/05/13 19:59
Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցեն Ծառուկյանների ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու օծման արարողությանը
20/02/13 09:38
Ինչու են երջանիկ Սերժ Սարգսյանն ու իր թիմը
20/06/24 15:36
Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ Շարմազանով
05/02/24 12:00
Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս. Վարդանյանը՝ Սահմանադրության փոփոխման մասին
28/01/23 11:00
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան
16/09/22 22:08
Ինչու է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանի «մեղքերը»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան