Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, օրեր առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել մայրաքաղաքում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել: Մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է:
22-ամյա Հայկ Հայրապետյանը ծնունդով Կոտայքի մարզի Արզական գյուղից է: Այսօր երիտասարդին հուղարկավորել են: Նրա դին տեղափոխել են հարազատ գյուղ և հանձնել հողին:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը հայտնել է, որ Հայկ Հայրապետյանը կշռադատված տղա էր և որ չէր կարող նման քայլի գնալ: Հայկն ապրում էր Երևանում, իսկ հարազատ գյուղում ներկայում բնակվում են նրա ծնողներն ու եղբայրը: «Բոլոր առումներով կարգին, բանիմաց, գրագետ երիտասարդ էր, ինտելեկտուալ մակարդակը բարձր: Գյուղում կատարվածը շատ վատ է ընդունվել, չէինք հավատում, էդ տղան այդ բանը չէր կարա աներ»,- ասել է գյուղապետը:
Մանրամասները` այստեղ: