Արդեն քսան օր «Լիբեր» ընկերության շինարարության հետ պայքարող Կոմիտաս 5 հասցեի բնակիչներն այսօր օրվա երկրորդ կեսին հանդիպելու են Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ: Այս մասին Tert.am- ին հայտնեց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը: «Ւնձ տեղեկացրել են, որ քաղաքապետարանից հրավիրել են՝ հարցը քննարկելու»,- ասաց Աննա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները, իսկ շաբաթ օրը ակտիվիստները դաժան ծեծի էին ենթարկվել Ոստիկանության կողմից՝ փողոցը փակելու փորձից հետո:
Լարված իրավիճակներից մեկի ժամանակ էլ պայքարող ակտիվիստներից Անուշավան Պետրոսյանն անգամ կտրել էր ձեռքի երակները՝ այդ կերպ փորձելով իր բողոքն արտահայտել բնակիչների զայրույթը հաշվի չառնող իշխանությունների նկատմամբ:
Կոմիտաս 5 հասցեի բնակչի խոսքով՝ երեկ շինարարները կասեցված շինարարությունը վերսկսելու որևէ փորձ էլ չեն արել։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ևս նման փորձ եղել էր, ինչից հետո բնակիչները շինարարների հետ «սալորակռիվ էին» սկսել, և վերջիններս հեռացել էին:
Լուսանկարը՝ yerkirmedia.am-ի