Ռուսաստանը երկարաձգել է Սիրիայի հետ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերի ժամկետը, գրում է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտին» մոտ աղբյուրի։
Մասնավորապես, առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին ընթացիկ տարում, սիրիացիներին կհասնեն միայն 2016 և 2017թվականներին։
Թերթի համաձայն՝ կարող են երկարաձգվել նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարման ժամկետները։
Աղբյուրի համաձայն՝ հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են։ Մասնավորապես, МиГ-երի համար Սիրիան վճարել է ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը։
Տասներկու կործանիչ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը երկրների միջև ստորագրվել էր 2007-ին։ Սկզբում կատարման ժամկետները երկարաձգվել էին տեխնիկական պատճառներով, այնուհետ՝ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի։
Թերթը գրում է, որ վճարումների չկատարման մասին անուղղակիորեն հաստատել է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Օգոստոսի սկզբից ԱՄՆ-ն և իր արևմտյան դաշնակիցները պլանավորում են ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայի հակամարտությանը։