«Ֆեյսբուք» սոցիալական կայքը որոշ օգտատերերի համար դարձել է «ճշտի օֆիս»: Յուրաքանչյուր ինքնահռչակ մտքի գիգանտ կարող է ընդամենը ճիշտ չընկալելով դիմացինի խոսքը կամ էլ անձնական շահերից ելնելով' մի մեկնաբանություն թողնել, եւ կայծակնային արագությամբ' այն որպես ծանրակշիռ խոսք, տեղ է գտնում հայկական կայքերում: Գրում է «Իրավունք» թերթը և հավելում.
Այս անգամ քննարկումների կիզակետում էր հայտնվել երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով Հայոց բանակին վերաբերող ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ վերջերս Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած «պաչիկի» մասին հարցին:
Ասուլիսից հետո շատ կարճ ժամանակում համացանցում հայտնվեցին պատգամավորի եւ ոստիկանի կոլաժը, ինչպես նաեւ մի շարք վիրավորական խոսքեր ու մեկնաբանություններ: Թե ինչով է պայմանավորված, որ պատգամավորը արժանացավ նման հարձակման, ճշտեցինք հենց իրենից. «Պետք է նկատեմ, որ ես շատ ավելի կարեւոր բաներ եմ նշել, որի 98 տոկոսը գրված չէ, եւ միայն սարկազմով արված պատասխանն է նշված, որը տեսանյութում ակնհայտ երեւում է. հեռուստատեսային տարբերակը դիտելով' մարդիկ կհամոզվեն դրանում: Կոլաժները ես չեմ տեսել, առհասարակ վատ ու նեգատիվ էջերի տեղեկատվություն չեմ նայում, այդ աղբը բլոկ արված է: Ես նախընտրում եմ ավելի խելամիտ մարդկանց հետ շփվել: Այսօր մի քանիսի կարծիքը տեսա տվյալ թեմային վերաբերող, որոնցից մեկն անգամ տառասխալներով էր գրվել: Մարդ պետք է վիճի իր հետ նույն լեզվով խոսողի հետ, չնայած գաղափարները կարող են եւ տարբեր լինել: Դրանք 17, 18 տարեկան այն մարդիկ են, ովքեր ինձ ընկերության առաջարկ էին ուղարկել: Պետք է նշեմ, որ ես շրջապատս նեղացնում եմ ու նախընտրում եմ կարգին մարդկանց հետ շփվել»:
Շարունակությունը` «Իրավունք» թերթի այսօրվա համարում: