Ադրբեջանցի պատմաբանները փորձում են Երևանը միջազգային հանրությանը ներկայացնել իբրև երբեմնի ադրբեջանական քաղաք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, ով օգոստոսի 21-29-ը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների երիտասարդ գիտնականների համաժողովին:
Այս մասին գրում է tert.am-ը:
Նա նշեց, որ գիտաժողովին ինքը ներկայացրել է 1915թ-ին Հայոց ցեղասպանության խնդիրը։ Գևորգ Մելքոնյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը զարմանալիորեն լուռ լսել ու չի միջամտել:
«Ադրբեջանի ներկայացուցիչը խոսեց մեր երկրի մասին: Նա ասաց, որ հայերը տեղաբնիկ ժողովուրդներ չէին ու եկել էին Եվրոպայից, հին հունական պատմական աղբյուրներն էին մեջբերում: Այնուհետև ներկայացրին, որ հայերի հիմնական հայրենիքը Արևմտյան Հայաստանի տարածքն է ու միայն Ցարական Ռուսաստանի քաղաքականության հետևանքով է, որ հայերը եկել են Արևելյան Հայաստան ու հիմնվել չակերտներում ասված ադրբեջանական տարածքում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ նույն համաժողովին ադրբեջանցի պատմաբանը Երևանը համարել է ադրբեջանական քաղաք ու ներկայացրել այնպես, իբր հայերը ադրբեջանցիներից են խնդրել իրենց տալ այդ քաղաքը, բոլոր ներկաների շրջանում ծիծաղ է առաջացրել:
«Բոլորը գիտեին Ուրարտական պատմության մասին, հին ուրարտական մշակույթի մասին: Ի պատասխան լսարանի արձագանքի՝ ասացին մենք ունենք փաստաթղթեր, որ հայերը մեզ դիմել են, ասացին՝ դրանք մեր արխիվներում են, եկեք ու ուսումնասիրեք»,- պատմեց Գևորգ Մելքոնյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանցի պատմաբանի մեկ այլ ելույթ ևս ծիծաղի առարկա է դարձել, երբ նա ներկայացրել է իր թեման՝ «Ադրբեջանի հին ցեղերի պատմություն»:
Մանրամասներն` այստեղ: