«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ (http://www.lragir.am/index/arm/0/right/view/87368), որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։

Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 14.00-ից շարունակելու է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:

Կոչ ենք անում քաղաքացիներին սեպտեմբերի 1-ի ժամը 14.00-ից ներկա լինել «Ծածկած շուկայի» մոտ: