«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն ամիսներ շարունակ փորձում է Ծածկած շուկա հուշարձանի ճակատագրի լուծումը գտնել օրինականության դաշտում: Մասնավորապես, շուկայի վերակառուցման օրինականությունը պարզելու նպատակով նախաձեռնությունը դեռևս 2013 սեպտեմբեր ամսին նամակով դիմել էր քաղաքապետարանին, դատախազությանը, ոստիկանությանը, կադաստրի պետական կոմիտեին և մշակույթի նախարարությանը: Այդ մարմինները կամ չեն արձագանքել, կամ փորձել են արդարացնել կառուցապատողի հանցավոր գործողությունները:
Օրինակ' առ այսօր որևէ պատասխան չի ստեցվել քաղաքապետարանից: Ուստի մինչ օրս պարզ չէ, թե որքանով է օրինական Ծածկած շուկայի տարածքում կատարվող շինարարությունը, որքանով է այն համապատասխանում հուշարձանների պահպանման վերաբերյալ օրենսդրությանը, և, ամենակարևորը' կա արդյոք նախագիծ, որի հիման վրա կատարվել է շինարարությունը և կա արդյոք դրա ավարտի մասին վկայող ակտ: Նման իրավիճակում նախաձեռնությունը կարևորեց մարդկանց անվտանգության հարցը, որի երաշխիքներն ստանալու նպատակով դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարություն' պարզաբանելու համար արդեն որպես սուպերմարկետ շահագործվող Ծածկած շուկայի սեյսմիկ և հակահրդեհային անվտանգության իրավիճակը, որովհետև նախկինում այդ կառույցը ճանաչվել է որպես երրորդ կարգի վթարային շինություն: Պատասխան նամակում ընդամենը նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ծածկած շուկայի հակահրդեհային վիճակի վերաբերյալ եզրակացություն կարող է տրամադրել դրա նախագծային փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո:
Փաստորեն, ԱԻՆ-ը ոչ միայն անտեսել է մեր նամակում նշված հիմնական' սեյսմիկ անվտանգության հարցը, այլև խոստովանել է, որ տեղյակ չէ գործող սուպերմարկետի անվտանգության մասին և թույլ է տալիս այդ շինության շահագործումը' այդպիսով վտանգի ենթարկելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը:ն ամիսներ շարունակ փորձում է Ծածկած շուկա հուշարձանի ճակատագրի լուծումը գտնել օրինականության դաշտում: Մասնավորապես, շուկայի վերակառուցման օրինականությունը պարզելու նպատակով նախաձեռնությունը դեռևս 2013 սեպտեմբեր ամսին նամակով դիմել էր քաղաքապետարանին, դատախազությանը, ոստիկանությանը, կադաստրի պետական կոմիտեին և մշակույթի նախարարությանը: Այդ մարմինները կամ չեն արձագանքել, կամ փորձել են արդարացնել կառուցապատողի հանցավոր գործողությունները: Օրինակ' առ այսօր որևէ պատասխան չի ստեցվել քաղաքապետարանից:
Ուստի մինչ օրս պարզ չէ, թե որքանով է օրինական Ծածկած շուկայի տարածքում կատարվող շինարարությունը, որքանով է այն համապատասխանում հուշարձանների պահպանման վերաբերյալ օրենսդրությանը, և, ամենակարևորը, կա արդյոք նախագիծ, որի հիման վրա կատարվել է շինարարությունը և կա արդյոք դրա ավարտի մասին վկայող ակտ: Նման իրավիճակում նախաձեռնությունը կարևորեց մարդկանց անվտանգության հարցը, որի երաշխիքներն ստանալու նպատակով դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարություն' պարզաբանելու համար արդեն որպես սուպերմարկետ շահագործվող Ծածկած շուկայի սեյսմիկ և հակահրդեհային անվտանգության իրավիճակը, որովհետև նախկինում այդ կառույցը ճանաչվել է որպես երրորդ կարգի վթարային շինություն: Պատասխան նամակում ընդամենը նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ծածկած շուկայի հակահրդեհային վիճակի վերաբերյալ եզրակացություն կարող է տրամադրել դրա նախագծային փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո:
Փաստորեն, ԱԻՆ-ը ոչ միայն անտեսել է մեր նամակում նշված հիմնական' սեյսմիկ անվտանգության հարցը, այլև խոստովանել է, որ տեղյակ չէ գործող սուպերմարկետի անվտանգության մասին և թույլ է տալիս այդ շինության շահագործումը' այդպիսով վտանգի ենթարկելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը: