Տեղեկացնում ենք, որ «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հրավիրում է կլոր սեղան Ծածկած շուկայի վերաբերյալ: Հրավիրված են Ծածկած շուկայի աղմկահարույց գործով պատասխանատու բոլոր պետական պատկան կառույցների ներկայացուցիչները: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ներկա իրավիճակի համար:

 

Հրավիրյալներ՝

 

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան

 

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմության և մշակույթի» գործակալության պետ Արմեն Աբրոյան,

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արմեն Կարոյան,

 

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան,

 

ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյան,

 

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Մ. Գեղամյան

 

ՀՀ Ոստիկանության Իրավաբանական վաչության պետ Մ. Հակոբյան,

 

ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյան,

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյան

 

Կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ս.թ. հոկտեմբերի 7-ին, երկուշաբթի, ժ 12:00, hասցե՝Իսահակյան 28:

 

«Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնություն