«Փակ շուկայի» դիմաց ակտիվիստներին դեմ դուրս եկած կանայք, ովքեր բավականին ագրեսիվ ընդունեցին նաև ոստիկանական պատից իրենց կողմն անցած և իրենց նկարահանող ոստիկաններին, խոչընդոտել են Tert.am-ի լրագրողի աշխատանքը:
Վերջիններս ամեն կերպ փորձում էին թույլ չտալ նկարել իրենց և իրենց ետևում կանգնած և ակցիային լուռ հետևող մի խումբ տղամարդկանց:
Անգամ լրագրողի փաստաթուղթը չհամոզեց տիկնանց, և նրանք խնդրեցին ոստիկաններին հեռացնել լրագրողին իրենց «սահմանից»: «Ինքը լրագրող չի, տեսնես ո՞ր գյուղից ա եկել»,-ասացին նրանք:
Կանայք աչքի էին ընկնում առանձնակի բռիությամբ, իսկ նրանց ետևում կանգնած տղամարդիկ ուղղակի խուսափում էին տեսախցիկից: Նրանցից մեկն անգամ փակ անձրևանոցով հարվածեց մեր լրագրողի տեսախցիկին, և ոստիկանները հեռացրեցին նրան:
Մանրամասներն` այստեղ: