Galatv.am - Բարաք Օբամայի ադմինիստրացիան վստահ է, որ ԱՄՆ կոնգրեսը կթույլատրի Սիրիա ռազմական միջամտությունը, սակայն ամերիկացի օրենսդիրների շրջանում այս հարցում չկա միասնականություն: Սենատորների և կոնգրեսականների բազմաթիվ ելույթնեը կիրակնօրյա հաղորդումների ժամանակ ցույց տվեցին, որ ոչ բոլորն են պատրաստ կողմ հանդես գալ բանաձևին, որը թույլ կտա նախագահին Սիրիայի ռազմական բազաներին հարված հասցնելու համար օգտագործել զինված ուժերը:
Այս գործողությունների բաց ընդդիմադիրների թվում հայտնվեցին ոչ միայն ընդդիմադիր հանրապետականները, այլ նաև իշխող դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ: Ինչպես պարզվեց, այս հարցում կուսակցական պատկանելությունը այնքան էլ մեծ դեր չի խաղում:
Որպեսզի հոռետեսներին համոզի Սիրիա ռազմական օպերացիա իրականացնելու անհրաժեշտության մեջ, Օբաման կիրակի օրն օգտվել է սենատորներին և կոնգրեսականների մի քանի զանգ կատարելու իր իրավունքից: Իրենց «հեռախոսային իրավունքից» են օգտվել նաև փոխնախագահ այդենը և Սպիտակ տան աշխատակիցների ղեկավար Դենիս Մաքդոնոուն: