Սեպտեմբերի 1-ից 30-ը «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 19:00-ը: Հունիսի 1-ից «ՏաԹեւեր»-ը աշխատում էր ամառային ռեժիմով' ժամը 10:00-ից 20:00-ն: Այդ որոշումը կայացվել էր զբոսաշրջիկների աճող հոսքը բավարարելու համար:
«ՏաԹեւեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:
Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
Աղբյուրը` www.irakan.info