«ՏաԹևեր» ճոպանուղին 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կաշխատի աշնանային չվացուցակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունից, երեքշաբթի-ուրբաթ օրերի աշխատանքային ժամերն են 10:00-ից մինչև 19:00-ն, վերջին ուղևորափոխադրումը կլինի ժամ ը 18:45-ին: Շաբաթ և կիրակի օրերին ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, վերջին ուղևորափոխադրումը կիրականացվի 19:45-ին: Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրվա (պրոֆիլակտիկա):
Աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին տեղակայված է Հայաստանի հարավում' Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հեռավորության վրա: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վան քը կազմում է 11 րոպե։ Ճոպանուղու ռեկորդային երկարությունը արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010թ.-ի հոկտեմբերի 23-ին: