Այսօր քաղաքացիական ակտիվիստներից բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Կայզեր» սուպերմարկետների ցանցի և «Նատալի ֆարմ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ստիպողաբար տարվել են Փակ շուկայի տարածք և հրահանգ են ստացել մասնակցելու Փակ շուկայի մոտ ակտիվիստների դեմ անցկացվող «հակընդդեմ» ակցիաներին‘ ներկայանալով որպես Փակ շուկան «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու կողմնակից: Վերջիններս վանկարկում են «Ալեքսանյան՝ շինարար», «Ալեքսանյան՝ բարերար», «Ալեքսանյան՝ կառուցող»:

Փաստորեն Սամվել Ալեքսանյանը հասկացել է, որ երկրում հնարավոր է փոփոխություններ իրականացնել միայն լայն հասարակական մոբիլիզացիա իրականացնելու և ընդվզման միջով: Հետաքրքիր կլիներ, որ նույն քաղաքացիական աշխարհազորով պարոն Ալեքսանյանը սեպտեմբերի 5-ին միանար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական հավաքին՝ արդարացիորեն անմահանալով պատմության մեջ որպես Րաֆֆու Սամվել:

 

Վարուժան Բաբաջանյան