Slaq.am - «Տարբեր ուժերի հետ շփումներ կան, բայց ոչ կոնկրետ հանրահավաքին մասնակցելու կապակցությամբ: Ամեն դեպքում բաց է լինելու հանրահավաքը և այն քաղաքական ուժերը, ովքեր որ կարձագանքեն պարոն Հովհաննիսյանի կոչին, կողջունվի»,- այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասա «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյնանը մի անգամ չի հնչեցրել, որ համախմբման կողմնակիրց է միասնական ճակատով հանդես գալու:
Ըստ Խուրշուդյանի, եթե կլինեն քաղաքական ուժեր, որ արձագանքեն և ցանկություն հայտնեն մասնակցելու հանրահավաքին, որևէ խնդիր չկա և դա ողջունելի կլինի: Հովսեփ Խուրշուդյանը խոսելով քաղաքական աշնան սպասելիքներից և թե ինչպիսին կլինի այս տարվա քաղաքական աշունն ասաց.«Շատ թեժ և քաղաքական առումով շատ աշխույժ, որովհետև իրոք երկրի առջև ծառացած մարտահրավերները այնքան են խորացել, որ դրանց հրատապ քաղաքական արձագանքի խնդիր է առաջացել»:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը օգոստոսի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: