1921-ի այս օրը՝ մարտի 15-ին, Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային:
Սողոմոն Թեհլերյան (ապրիլի 2, 1897 – մայիսի 23, 1960) Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս։
Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:
Հ.Գ. Նշենք, որ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով պարտված Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում այսօր ժամը 17,00-ին հրավիրել է մեծ հանրահավաք:
Վերջինս իր նախորդ ելույթում հայտարարել էր, որ հանրահավաքի օրն ընտրվել է հենց այն կապակցությամբ, որ դեռևս 1921-ի այս օրը Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային: