«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը ժամը 14:00-ին Ազատության հրապարակում հրավիրել է հավաք, որի ավարտից հետո տեղի կունենա երթ: Ըստ նախաձեռնող խմբի՝ հավաք-երթի նպատակներն են ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահմադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին հանրության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

 

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Չորս քաղաքական ուժերը, ովքեր խորհրդարանում ակտիվորեն պայքարել են այս նախագծի դեմ և հիմա Սահմանադրական դատարանում վիճարկում են այս օրենքի սահմանադրականությունը, և, մասնավորապես, խորհրդարանական խմբակցությունների, այդ թնում՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները, կմասնակցեն վաղվա հավաքին»: