2013 թվականը խորհրդանշական է Պոլիտեխնիկի առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանց ուսումնառության մեկնարկը համընկնում է ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 80-ամյա տարդարձի հետ: Այս մասին գրում է panorama.am-ը:
ԲՈՒՀ-ի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ կապակցությամբ հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 2-ին ՀՊՃՀ Մեծ դահլիճում բուհի Ռեկտորատի և Ուսանողական խորհրդի կազմակերպած տոնական հանդիպումն անցավ առավել հանդիսավոր և շքեղ միջավայրում:
Պոլիտեխնիկական կամարների ներքո այսօր հավաքվել էին ՀՊՃՀ ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը, համալսարանի գործընկեր-կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ ուսանողներ և ծնողներ: Հանդիպումը սկսվեց ՀՀ և ՀՊՃՀ օրհներգերի կատարմամբ:
ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին գիտելիքի օրվա, 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկի և պոլիտեխնիկական համայնքին միանալու կապակցությամբ, կոչ արեց լիարժեք օգտվել «պոլիտեխնիկցու» ձեռքբերումներից ու պատվից, միաժամանակ ուժերի ներածի չափով նվիրում ու ներդրում ունենալ այդ ձեռքբերումներն ու փառքը մեծացնելու վեհ գործում: Ռեկտորը հորդորել է նաև հիշել, որ միայն գիտելիքի հարուստ պաշար ունեցող մարդն է կյանքում քայլում հաստատ, հասնում հաջողությունների, գրանցում հաղթանակներ: «Ուսման և գիտելիքի նկատմամբ եղեք պահանջատեր, և միասին կհզորացնենք մեր հայրենիքը»,-եզրափակեց ռեկտորը:
Շարունակությունն` այստեղ: