Այսօր՝ սեպտեմբերի 1–ին, գրեթե ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը:

 

Հայաստանի Հանրապետության մի շարք դպրոցներն այսօր իրենց դռներն են բացել դպրոցականների առջև:

 

Նշենք, որ, ինչպես ամեն տարի, այսօրվանից էլ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հատուկ գրաֆիկով է աշխատելու. հայտարարվել է մեկ ամսյակ, որն անցկացվելու է «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» կարգախոսով։