Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է իր անդամների մոբիլիզացիայի մասին, ի պատասխան լուրերի, որ ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Սիրիային, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
Գործակալությունը նշում է, որ բազմաթիվ գրոհայիններ լքել են իրենց սովորական դիրքերը և անջատել են բջջայինները, որպեսզի նրանց հնարավոր չլինի գտնել: Ըստ Alakhbar մավրիտանյան լրատվական կայքի, «Հեզբոլլահը» իր կողմնակիցներին կոչ է արել դիրքեր գրավել: