Ինչպես հայտնել է թուրքկան «Հուրիեթ»-ը, Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալըն այսօր վերադառնալու է Եգիպտոս: Օգոստոսի 16-ին Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին որպես արդարացում ներկայացնելով խորհրդատվություն անցկացնելու փաստը: Թուրքիայի այս քայլին հետևեց Եգիպտոսի նույնական քայլը՝ Թուրքիայից հետ կանչվեց Եգիպտոսի դեսպանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Եգիպտոսում կատարված դեպքերի առնչությամբ Թուրքիայի միջամտման նկրտումները հանգեցրին նշված երկրների փոխհարաբերությունների վատթարացմանը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը նշել է, որ ամենևին դեմ չեն Թուրքիայի հետ փոխհարաբրությունների վերանայմանը, վերաթարմացմանը, սակայն Թուրքիան պետք է պետք է գործի միայն իր գործառույթների սահմաններում՝ չմիջամտելով Եգիպտոսի ներքին քաղաքական կյանքին ու իրադարձություններին: