Lragir.am Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին մի շարք հարցեր է առաջացրել, որոնցից մեկն էլ այն է, թե ինչ է լինելու այն պաշտոնյաների հետ, ովքեր ելույթներ են ունեցել եվրոպական կուրսի անշեղ լինելու վերաբերյալ:
Այս պաշտոնյաների շարքում առանձնանում է Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով վերջերս հայտարարել էր, որ Մաքսային միությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Նա թվարկել էր մի քանի պատճառներ, որոնք անհնար են դարձնում Հայաստանի անդամակցությունն այդ միությանը:
Կարելի է հիշել Շավարշ Քոչարյանի վերջերս արված մեկ հայտարարություն, որն ըստ էության ապտակ էր Մոսկվային: Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր, որ անվտանգության հարցերով Հայաստանը համագործակցելու է Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական զարգացման հարցերով՝ Եվրոպայի: Դա էլ Հայաստանի բիզնեսն է, ասել էր Շավարշ Քոչարյանը:
Այս հայտարարությունն իսկական ապտակ էր Մոսկվային, որը Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հայտարարում էր, թե դա ընդամենը բիզնես է:
Շարունակությունն` այստեղ: