Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները երկրի հեղինակության վրա դրական կազդեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական իրավիճակի մասին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը համոզվեց, որ վճռական հարցերում մենք միասնական ենք»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
 
Լրագրողի հարցին, թե տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի հեղինակության վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ` միայն դրական կազդի»:
 
Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: