Զանգվածային լրատվամիջոցների մոնիթորինգով զբաղվող «Մեդիալոգիա» ընկերությունը և «Դոժդ» հեռուստաընկերությունն ամեն օր ներկայացնում են օրվա անձին՝ ռուսական լրատվամիջոցներում նրա մասին հիշատակությունների քանակի հիման վրա:
Այսօր այդ ռեյթինգում առաջինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրան հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապա՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այդ ռեյթինգում ամենասրընթաց աճը գրանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սա տեղի է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո:
Սերժ Սարգսյանին իր տեմպով հաջորդում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը, աղբյուրի ձևակերպմամբ, «երեկ բոլորին ստիպել է նյարդայնանալ իր հայտարարությամբ այն մասին, որ Միջերկրական ծովում 2 բալիստիկ հրթիռ է արձակվել»: