Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, ինչպես սպասվում էր, վարչապետը հրաժարական չտվեց: Թվարկեց իր կառավարության ձեռքբերումները հինգ կետով, խոսեց ամենօրյա աշխատանքային հարցերից՝ ասես ոչինչ էլ չի եղել: Կարծես ինքն էր հենց Մաքսային միության ճարտարապետը և ինքը չէր արտահայտել ներքոշարադրյալ կարծիքը, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն' երկիրը, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության հետ, անդամակցի դրան: Տիգրան Սարգսյանը վստահ էր, եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն' մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից' անիմաստ է դառնում Մաքսային միությանն անդամակցելը:
Հայաստանը սկսել է Մաքսային միության անդամակցության գործընթացը, իսկ կառավարության ղեկավարը որևէ ընդվզում այդ փաստին ցույց չի տվել:
Տեսնես ինչն է պատճառը...