Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 8-ին մեկնելու է Էստոնիա: Այս մասին այսօր հայտնել է Էստոնիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:  

Վերջինիս հաղորդմամբ՝ Իվանիշվիլին հանդիպումներ է ունենալու Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի, վարչապետ Անդրուս Անսիպի, խորհրդարանի խոսնակ Ռիյկիգոգու Էնե Էրգմայի, արտգործնախարար Ուրմաս Պաետի և էկոնոմիկայի ու հաղորդակցության նախարար Յուհան Պարտսի հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Վրաստանի ու Էստոնիայի փոխհարաբերությունները, երկու երկրներում ներկայումս տիրող իրավիճակը, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի ու Եգիպտոսի վերջին իրադարձությունները: