Միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին GDS TV հեռուստաալիքի «2030» հասարակական-քաղաքական թոք-շոում կլինի ոչ թե հաղորդավար, այլ հյուր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ռեզոնասնի» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է ծրագրի պրոդյուսեր Վասիլ Մաղլափերիձեն:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել Էր, որ ինքը շուտով GDS TV-ի եթերում կհայտնվի որպես «2030» ծրագրի հաղորդավար եւ ամեն շաբաթ հեռուստաեթերում կվերլուծի ընթացիկ իրադարձությունները երեք փորձագետների հետ, որպեսզի «հասարակությանն օգնի ըմբռնելու իրադրությունը»:
Քաղաքականությունից հեռանալուց հետո Իվանիշվիլին հիմնել Է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպությունը: Ինչպես պնդում Է ընդդիմությունը, նա շարունակում Է կառավարել երկիրը, բայց արդեն կողասրահներից:
«Ծրագրի վարողը կլինի Մակա Ցինցաձեն, իսկ Իվանիշվիլին կլինի ծրագրի հյուրը, ինչպես եւ մյուսները: Այս փուլում մենք աշխատում ենք այդ հասարակական-քաղաքական թոք-շոուի տեխնիկական եւ բովանդակային կողմի վրա»,- հունվարի 23-ին Մաղլափերիձեի խոսքը մեջբերում Է հրատարակությունը: Մաղլափերիձեն ասել Է, որ առայժմ հայտնի չԷ, թե նոր հաղորդումը երբ դուրս կգա եթեր, տեղեկացրել Է «Նովոստի Գրուզիա»-ն: