Հայաստանի քաղաքական օրակարգի գխավոր հարցը' նախագահ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, քննարկվեց Հանրապետական կուսակցության նիստում: Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկության մասին հայտարարությունից հետո արձագանքները հակադիր էին: Մինչև նիստը սկսելը կուսակցության շենքի մոտ էին հավաքվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք դեմ են Մաքսային միությանն անդամակցելուն:

 

Ոչ մի սենսացիա' Հայաստանը չի հրաժարվել ու չի հրաժարվում Եվրամիության հետ գործակցությունից և Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրից: Միաժամանակ, Հայաստանը շարունակում է ավանդական բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ' իր տնտեսական գործակցությունն ավելի խորացնելով դաշնակից պետության հետ: Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի' Մաքսային միությանը միանալը բխում է Հայաստանի շահերից:

 

Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ չի ստորագրել Մաքսային միություն մտնելու մասին փաստաթուղթ, այլ միայն ցանկության մասին հայտարարություն է արել: Միաժամանակ, երբ ստորագրվի փաստաթուղթը, այն պետք է վավերացնի Ազգային ժողովը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն ասեկոսեները, թե որոշումը չի կայացվել Երևանում, այլ այդպես է որոշվել Մոսկվայում ' ճնշումների ներքո:

 

Հայաստանի իշխանությունները երբեք չեն խոսել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների դադարեցման կամ Մաքսային միություն չմտնելու ու նրանից հրաժարվելու մտադրության մասին: Էդուարդ Շարմազանովը բերեց մի քանի օրինակներ:

 

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Սահմանդրության բարեփոխումներին' ընդգծելով, որ փոփոխությունների մեջ չեն լինելու պառլամետական կառավարման համակարգի անցնելու կետեր:

 

 

 

Աղբյուրը` www.armnewstv.am