Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը ձերբակալված է: Ոստիկանությունն առայժմ չի բացահայտում Բաղրամյանի գլխավոր բժշկի ձերբակալման հիմքերը: Ի՞նչ խնդիր է ունեցել բժիշկ Հարությունյանն իրավապահների հետ' չգիտի նաև գյուղապետը:

 

Բաղրամյանի առողջության կենտրոնում ևս տեղյակ չեն, թե ինչում են մեղադրում բժշկին: Գագիկ Հարությունյանին ձերբակալել են հենց հիվանդանոցում: Այդ պահին այնտեղ է եկել նրա որդին, որը այժմ հոր փաստաբանն է:

 

Գյուղում տարածված լուրերի համաձայն' Գագիկ Հարությունյանը թմրադեղերի ապօրինի վաճառք է իրականացրել հիվանդանոցում: Ինչո՞ւմ են մեղադրում ձերբակալված բժշկին' պարզ կդառանա այսօր ժամը 18-ին, երբ լրանա ձերբակալության 72 ժամը և ոստիկանությունն օրենքի համաձայն մեղադրանք կներկայացնի կամ կազատի բժիշկ Հարությունյանին:

 

Աղբյուրը` www.armnewstv.am 

 

 

Տեսանյութը` շուտով