Երկու գլխավոր կասկածյալները, որոնք հետախուզվում էին Շրի Լանկայում Զատկի օրը պայթյունների առնչությամբ, բերման են ենթարկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ada Derana պորտալին:
Պորտալի տեղեկություններով՝ կասկածյալներն են Մոհամեդ Սաադիկ Աբդուլ Հաքն ու Մուհամեդ Սաադիկ Աբդուլ Հաքը:
Զատկի կիրակի օրը երկրում որոտացել էին ութ պայթյուններ, որոնք, ըստ առողջապահության նախարարության, խլել են 250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիպալա Սիրիսենը հայտարարել է, որ իշխանությունների տեղեկություններով՝ պետության տարածքում գործում են այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամներ: Հետաքննության վարկածով՝ այդ հարձակումներն իրականացնելու մեջ մասնակցել են ինը մահապարտ ահաբեկիչներ, որոնցից ութի անձն արդեն հաստատվել է: