Ռուսաստանը կօգնի Սիրիային ռազմական հարձակման դեպքում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։
Պուտինը հստակեցրել է, թե G20-ում կոնկրետ որ երկրներն են կողմ Սիրիային հարվածելուն, որ երկրները՝ դեմ:
Ըստ նրա՝ կողմ են ԱՄՆ-ն, Թուրքիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, իսկ դեմ՝ Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Ռուսաստանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նշել է, թե «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրների մեծ մասը կողմ է Սիրիայի վրա հարձակմանը: