Սեպտեմբերի 6-ին' ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի 2-րդ փողոցի 16 տան մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ ՕԽ-ն:
Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին: