Նախօրեին՝ երեկոյան, Վրաստանում ավարտվել է գործարար Ավթանդիլ Ադուաշվիլու սպանության գործով դատավարությունը: Երդվյալ ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել.Կոբա Կուրուան, Գել Ուբիլավան և Վախթանգ Չխապելիան մեղավոր են ճանաչվել՝ դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Վերջինս հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի քրոջ ամուսինն է, ով հիմնականում ապրում է Ռուսաստանում:
«Интерфакс»-ի տվյալներով՝ նշված երեք ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման 20 տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնվում էր, որ սպանությունն իրականցնողը այս գործով որպես մեղադրյալ չի ներգրավված, սակայն Վրաստանի դատախազությունը չի բացառում, որ նա կկանչվի հարցաքննության:
43-ամյա Ավթանդիլ Ադուաշվիլին հայտնաբերվել էր սպանված՝ անցյալ տարվա նոյեմբերին՝ Թբիլիսիում՝ սեփական ավտոմեքենայում:
Սպանվածի մտերիմները գտնում են, որ սպանության պատվիրատուն Ավթանդիլ Ադուաշվիլու նախկին մտերիմ ընկեր Սոսո Պավլիաշվիլին է: Ինչպես տեղեկացնում է Грузия Online կայք-էջը, սպանության պատճառը, Ադուաշվիլու մտերիմների ենթադրություններով, գործարարի և Սոսո Պավլիաշվիլու ընդհանուր բիզնեսում ծագած խնդիրներն են եղել:
Սակայն երգչի փաստաբանը բազմիցս հայտարարել է, որ Պավլիաշվիլուն առայժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել, և «Գործարար Ադուաշվիլու սպանության գործում Պավլիաշվիլու մեղքը ապացուցող որևէ ապացույց չկա»: