Թբիլիսի դատարանում երդվյալ ատենակալները սկսել են գործարար Ավթանդիլա Ադուաշվիլիի սպանության գործի քննությունը, որով մեղադրյալ է նաև Սոսո Պավլիաշվիլիի փեսան, հայտնում է Газета.Ru-ն:
Երեք մեղադրյալներ Վախթանգ Չխապելիան (երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան), Գելա Ուբիլավան և Կոբա Կուրուան դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց հասցեին հնչած մեղադրանքները:
Գործով անցնող երկու այլ անձանց նկատմամբ առանձին վարույթ է սկսվել:
43-ամյա առևտրականի մարմինը հայտնաբերվել էր 2012-ի նոյեմբերի 23-ին Թբիլիսիում: Սպանության կասկածանքով մի շարք անձինք էին ձերբակալվել:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել իր մանկության ընկերոջ Ադուաշվիլիի սպանության կասկածանքով: Սակայն ավելի ուշ Վրաստանի գլխավոր դատախազը հերքել էր այդ տեղեկությունը: