Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով գերեվարվել էր աշխարհազորայինների կողմից, կարողացել է փախչել, երբ փոխհրաձգություն էր սկսվել: Այս մասին հայտնել է Լուգանսկի աշխարհազորայինների առաջնորդ Վալերի Բոլոտովը։

 

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն կալանքի տակ էր վերցվել Վորոնեժում՝ երկու ամիս ժամկետով. նա մեղադրվում է ռուսաստանյան ВГТРК-ի լրագրողների սպանության աղմկահարույց գործով:

 

Սավչենկոյի մասին հայտնի է, որ նա 2014 թվականի հունիս ամսին անդամագրվել է ուկրաինական ազգային գվարդիայի «Այդար» գումարտակին, ծագումով Կիևից է, բոլորել է 30 տարեկանը, վերջին տասը տարիներն անցկացրել է բանակում: